Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին նա հայտնեց այսօր` փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: Պետք է աշխատենք հետագա նախագծերի շուրջ, իմ պայմանագիրը մինչեւ օգոստոսի 3-ն է: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել»,- նշեց նա` հավելելով. «Ցավոք, այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք նախորդ տարվա ապրիլից, ստիպված եղանք չեղարկել, հյուրախաղերն էլ հետաձգվեցին հայտնի պատճառներով: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա վերցրեց ուղեւորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, եւ երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղեւորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միեւնույնն է»:
Թե ինչ մոտեցում ունի նախարարությունն իր վերադարձի վերաբերյալ, Օրբելյանը նշեց՝ կիմանա վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ թատրոնի անձնակազմին արդեն հասցրել է հայտնել լուրը: «Դե, ինչպես բոլոր կոլեկտիվներում, ոմանք ուրախությամբ ընդունեցին լուրը, ոմանք` ոչ այնքան: Դա բնական է...»,-նշեց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Օրբելյանը դատարանում վիճարկել էր այս որոշումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից