Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, ԱԻՆ-ի և ԿԲ-ի կենտրոններ կմիավորվեն ՆԳՆ-ին, կներդրվի դետեկտիվների ինստիտուտ. նախագիծ

 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները:

Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։

«Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը»,- ասվում է նախագծում:

Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում, կարևորելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարարության նախատեսվող դերակատարումը՝ նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը։

«Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական և թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են»,- նշված է ռազմավարությունում:

Նախատեսվում է նաև կրճատել Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները և ստեղծել նոր Պարեկային ոստիկանություն: Ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչև 2020թ. վերջը:

Պարեկային ծառայության գործառույթներն են լինելու՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը և այլն:

«Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն»,- գրված է նախագծում:

Կստեղծվի նաև Օպերատիվ կառավարման կենտրոն, որը լինելու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Միջնաժամկետ կտրվածքով քննարկման առարկա պետք է դառնա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ընդգրկելով ամբողջ պետության տարածքը։

Քննարկվող ռազմավարության շրջանակներում առաջարկվում է քննարկման առարկա դարձել նաև ոստիկանությանը քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։ Այս համատեքստում քննարկման մյուս կարևոր հարցը քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումն է, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ կապահովեն մյուս քննչական մարմինների հետ։

«Ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական կոմիտեին, որը, ըստ էության, մինչ այդ համակարգում գործող քննչական գլխավոր վարչության հիմքով ստեղծված քննչական մարմին է։ Նախաքննություն իրականացնող մյուս երեք քննչական մարմիններն են՝ ՊԵԿ-ը, ԱԱԾ և ՀՔԾ: Քննչական մարմինների նման դասավորվածության պայմաններում ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնում քրեական գործերի քննության գործառույթից, ինչը բացի հանցավորության դեմ արդյունավետ պայքարի խնդրից նաև խնդրահարույց է պետության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

Ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել է առաջարկվում: Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը։ Որպես այլընտրանք կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը։

Նախատեսվում է Ոստիկանության զորքերի ապառազմականացում իրականացնել, որը տեղի է ունենալու նախ և առաջ կարգավիճակի փոփոխությամբ: Առաջարկվում է օրենքով Ոստիկանության զորքերը նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: «Զորքեր» հասկացության փոխարեն ոստիկանության զորքերը վերանվանվելու է «ազգային գվարդիա»:

«Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ»,- ասված է նախագծում:

Ըստ նախագիծը ներկայացրած գերատեսչության՝ Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։

«Եթե ոստիկանությունը կարողանա հանրությանը պրոակտիվ կերպով (ոչ թե պոստ ֆակտում) տեղեկացնել հանրային հնչեղության հարցերի, իր ծառայության առանձնահատկությունների, խիզախություն և ծառայողական արժանիքներ դրսևորած ծառայողների վերաբերյալ պատմությունների ներկայացմամբ, ինչու ոչ՝ հումորային հաղորդաշարների միջոցով ոստիկանության ծառայության մասին պատմելով, ապա առավել ընկալելի, ուստի և առավել մոտ կդառնա հանրությանը»,- նշված է ռազմավարությունում:

Նախագծով նախատեսվում է նաև լուծել ոստիկանության համակարգում որոշ պաշտոնների խմբերի քաղաքացիական ծառայության համակարգ անցնելու հարցը։ Մասնավորապես, խոսքը ֆինանսական, տնտեսական, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավաբանական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապերի գործառույթների հետ կապված պաշտոնների մասին է:

Որակյալ կադրեր ներգրավվելու նպատակով Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում համակողմանիորեն վերանայել կադրերի վարձատրման հարցը՝ սահմանելով սոցիալական երաշխիքների առավել գրավիչ փաթեթ մարզերում աշխատանք իրականացվող ծառայողների համար: