2019 թվականի տնտեսական աճը ռեալ արտացոլում չի գտնում երկրի սոցիալ-տնտեսական կյանքում
«Փաստ» թերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա կտրվածքով շարունակում է վիճակագրական ցուցանիշներ ներկայացնել՝ ցույց տալու համար, թե երկրում տնտեսական հեղափոխությունն ուժի մեջ է, երկրում զարգացման դրական դինամիկա կա։ Եվ հատկանշական է, որ վարչապետն այնքան է տարված այս հարցով, որ նույնիսկ չի համբերում պաշտոնական վիճակագրության հրապարակմանը և ներկայացնում է ոչ պաշտոնական ցուցանիշներ։
Այս տրամաբանությամբ էլ Փաշինյանը ներկայացրել է «անկախ փորձագետների» կարծիքը, թե 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8,2 տոկոս:
Այնուամենայնիվ, բնակչության մեծամասնությունը թերահավատությամբ է վերաբերվում ներկայացված ցուցանիշներին՝ համարելով, որ մի կողմից՝ բերված տվյալներն ուղղակի ուռճացված են, մյուս կողմից՝ այդ թվերը ոչ մի կերպ չեն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որն օրեցօր ծայրահեղանում է:
Եթե վարչապետի կողմից ներկայացված ցուցանիշներն առանձնանային որակական ցուցանիշներով, ապա դրանք պետք է որ անդրադառնային երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա։
Ներկայիս իշխանությունների օրոք քիչ թե շատ տեսանելի փոփոխությունը, երևի թե, աշխատող բնակչության աշխատավարձերի և թոշակառուների թոշակների չնչին բարձրացումն էր, բայց արդյոք սա բավարա՞ր է իրավիճակի արմատական բարելավում համարելու համար, իհարկե՝ ոչ։
8 տոկոսանոց աճի պայմաններում տնտեսության ոլորտում զբաղված քաղաքացիների եկամուտները մի քանի հազար դրամով ավելացումը չի կարող մարդկանց կյանքում էական փոփոխություն մտցնել։
Եթե իրապես լուրջ տնտեսական զարգացում ունենայինք, ապա դա պետք է հանգեցներ գործազրկության նվազման, ինչն իրենից ենթադրում է աշխատատեղերի ավելացում։
Սակայն ուշագրավ է, որ կառավարության ղեկավարը ստվերից դուրս եկած աշխատատեղերի փոխարեն խուսափում է հրապարակել ցուցանիշներ, թե իրականում որքան աշխատատեղ է ստեղծվել։
Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում գործազրկության աճ է նկատվում. 2019թ. երրորդ եռամսյակում 17,7 տոկոսից գործազրկությունը բարձրացել է մինչև 18 տոկոս։
Բացի այդ, բարձր տնտեսական աճը ենթադրում է, որ դրա արդյունքում պետք է դադարեր արտագաղթը, որի մասին պարբերաբար հայտարարում է Փաշինյանը, բայց քաղաքացիները շարունակում են դուրս գալ երկրից, որի արդյունքում էլ բնակչության թվի նվազում է նկատվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև