Իսրայելի Ռոքֆելերի թանգարանում ներկայացվել է հայ խեցեգործության պատմությունը
Երուսաղեմում Ռոքֆելերի թանգարանում բացվել է ցուցահանդես, որը նվիրված է Երուսաղեմում հայկական կերամիկայի 100-ամյակին:
Ինչպես գրում է The Times of Israel-ը՝ արհեստավոր Դավիթ Հովհաննիսյանը եւ նրա բրիտանացի պատվիրատուն փոխել են մայրաքաղաքի տեսքը 1920-ական թվականներին, եւ այժմ հայի աշխատանքը ներկայացված է հնագիտական թանգարանում, ինչպես նաեւ քաղաքի փողոցներում:
1919 թվականին Երուսաղեմի բրիտանացի զինվորական նահանգապես Ռոնալդ Սթորսը խնդրել էր նկարիչ Դավիթ Հովհաննիսյանին, որը նախկինում արդեն աշխատել էր Բրիտանիայում, վերականգնել սալիկները Երուսաղեմում: Հովհաննիսյանն ընդունել էր առաջարկն ու անգլիացիների հետ միասին բերել հայ նկարիչներ Նշան Բալյանին ու Մկրտիչ Քարաքաշյանին: Նրանք երեքով ունեին փորձ կերամիկայի ոլորտում Թուրքիայում:
Մի քանի տարի անց նահանգապետն ու հայ նկարիչները փոխել էին Երուսաղեմի արտաքին տեսքը: Հայերը համադրել էին ավանդական կերամիկան ամեն ինչի հետ, ինչը եզակի էր Երուսաղեմի համար: Այդ օրվանից հայկական երուսաղեմական կերամիկան կարելի է տեսնել տասնյակ շենքերի վրա ամբողջ քաղաքում:
Անցած աշուն Ռոքֆելերի թանգարանը բացել է նոր ուշագրավ ցուցահանդես, որն այցելուների համար բացահայտում է հայկական կերամիկայի 100 տարին: Կազմակերպիչներն անվանել են ցուցահանդեսը «Դրախտի փայլատակում»՝ ի պատիվ նույնանուն հեքիաթային ֆրեսկայի, որը ստեղծվել է հանգուցյալ Մարի Բալյանի՝ կերամիկայի գծով համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարչի կողմից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից