Philips-ն այլևս չի արտադրելու կենցաղային տեխնիկա
Royal Philips-ը մտադիր է վաճառել կենցաղային տեխնիկայի արտադրության իր բիզնեսը: Առանձին իրավաբանական կարգավիճակով այն կներառվի Philips Group-ի մեջ։ Նշում են, որ այդ փոփոխությունների գործընթացը տևելու է 12-18 ամիս, որից հետո ընկերությունը պատրաստվում է այլ գնորդ գտնել ստորաբաժանման համար։ Ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանս Վան Հոուտենի տարածած հայտարարության մեջ ասված է, որ այդ բիզնեսը չի տեղավորվում ընկերության ռազմավարական տեսլականի մեջ։
Վերջին տարիներին մենք զգալիորեն բարելավել ենք կենցաղային տեխնիկայի ստորաբաժանման ցուցանիշները, որը դարձել է Philips-ի կարևոր մասը։ Այնուամենայնիվ, այս բիզնեսը չի տեղավորվում մեր ընկերության ռազմավարական տեսլականի մեջ ՝ որպես բժշկական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարի:
Ի դեպ, 2019 թվականի արդյունքներով՝ կենցաղային տեխնիկայի արտադրությունը Philips-ին 2,3 մլրդ եվրոյի հասույթ է բերել։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը տարին փակել է է 19,5 մլրդ եվրո հասույթի և 1,17 մլրդ եվրո մաքուր շահույթի ցուցանիշով, որը +6,5 տոկոսով ավելին է 2018 թվականի համեմատ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը