Սուպերմոդելների հայրը կկառուցի աշխարհում ամենամեծ տունը
Ձեռնարկատեր Մոհամեդ Հադիդը, որը սուպերմոդելներ Բելա և Ջիջի Հադիդների հայրն է, Կահիրեի արվարձանում բազմաբնակարան շենք կկառուցի։ Շենքը նախատեսված է լինելու 30 հազար բնակչի համար և կդառնա աշխարհում ամենամեծ բնակելի շենքը, հաղորդում է Daily Mail-ը։
Skyline էլիտար բնակելի համալիրը, որը փոքր քաղաքի չափսի է լինելու, կկառուցվի Կատամեա արվարձանում։ 71-ամյա մագնատ և ճարտարապետ Հադիդը նախնական 420 միլիոն ֆունտ է գնահատել շինարարական ծախսերը։ Նրա խոսքերով, համալիրը շահագործման կհանձնվի 2025 թվականին, ինչը կօգնի բեռնաթափել Եգիպտոսի գերբնակեցված մայրաքաղաքը։
Նախատեսվում է, որ 60 հազար քառակուսի մետր մակերեսով և 11 հարկ բարձրությամբ շենքը կգերազանցի Քեոփսի բուրգը 138 մետրով։
«Գինեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչները հաստատել են, որ Skyline բնակելի համալիրը բոլոր շանսերն ունի աշխարհի ամենամեծ բնակելի շենքը համարվելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից