Ռոնալդուի ընկերուհին «Սան Ռեմո» փառատոնը վարելու ժամանակ հանդես է եկել կրակոտ պարով
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որպես հաղորդավարուհի մասնակցել է հեղինակավոր «Սան Ռեմո» երաժշտական փառատոնին՝ երեկոյի ընթացքում զգեստափոխվելով երեք անգամ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, իտալական Սան Ռեմո քաղաքի «Արիստոն» դահլիճում կայացած միջոցառման ժամանակ 26-ամյա գեղեցկուհին բեմ է բարձրացել մեկը մյուսից շքեղ զգեստներով, որոնք ընդգծել են նրա կանացիությունը:
Բացի այդ, Ռոդրիգեսն առիթը բաց չի թողել և ի ցույց է դրել պարելու հմուտ կարողությունը, ինչից հետո հանդիսատեսի առաջին շարքում նստած սիրելիի կողմից համբույրի և գեղեցիկ ծաղկեփնջի է արժանացել:
Հայտնի է, որ Ռոդրիգեսն ու 35-ամյա ֆուտբոլիստը միասին են ավելի քան երեք տարի: Նրանց համատեղ դուստրը երկու տարեկան է:
Ինչ վերաբերում է «Սան Ռեմո» երաժշտական փառատոնին, ապա այս տարի այն անցկացվում է հոբելյանական 70-րդ անգամ ու տևելու է մինչև շաբաթ օրը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից