Արարատ Միրզոյանը մտածում էր, որ «կփչանա». Ինչո՞ւ Հայկ Մարությանը գնաց ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ նոր մանրամասներ պատմեցին «ԿամԱԶ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը «քենսլ» անելու հետ կապված։ «Իմ քայլի» մեր աղբյուրը պատմեց․ «Երբ «ԿամԱԶ»-ների նվիրատվության խնդրի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն արեց, Արարատ Միրզոյանն անմիջապես արձագանքեց, որ՝ այո, մենք ունենք քաղաքական կամք, համաձայն ենք հանձնաժողով ստեղծել` բոլոր մտահոգությունները փարատելու համար։
Այդ հայտարարությունից հետո Հայկ Մարությանը ՔՊ վերնախավին, Նիկոլ Փաշինյանին բացատրել էր, որ դա կատաստրոֆա կարող է լինել, եւ մեզ հրահանգվեց` «քենսլ» անել հանձնաժողովի խնդիրը։ Բայց Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ էր, գտնում էր, որ «ինքը կփչանա», եթե իր խոսքից հետ կանգնի, եւ որոշվեց՝ որպես կոմպենսացիա, որ Հայկն անձամբ կայցելի Արարատին, կխնդրի դա չանել։
Եվ այդպես էլ եղավ. քվեարկությունից մի օր առաջ` ուրբաթ առավոտյան (հարցը պետք է քննարկվեր երկուշաբթի մեկնարկվելիք ԱԺ նիստի ընթացքում), Հայկը եկավ ԱԺ` անձամբ խնդրելու այդ մասին»:
Ինչ-որ չե՞ն շատացել «քենսլ» անելու որոշումները ձեզ մոտ, նույնը եղավ Վահագն Հովակիմյանի առաջին փաթեթի, այդ թվում՝ ՀՀ նախագահին վերաբերող նախագծի մասով։ «Մի մտահոգվեք. ամեն բան գնում է իր հունով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև