Ով կփոխարինի Վահագն Վերմիշյանին. ուշագրավ որոշում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից` ուրախ իրադարձություն»:
Տխուրն ու վիրավորականը հասկանալի է, իսկ ուրախ իրադարձություն է, «քանի որ եթե ՀՀ–ում կար որեւէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու` իշխանության կամքին` հիմա նրանք կհասկանան` ամեն ինչ շատ ավելի լուրջ է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը: Եթե իսկապես նա նշանակվի, ապա չափազանց ուշագրավ որոշում կլինի այն առումով, որ նա, այսպես ասած, «նախկիններից» է:
Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական եւ կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից հինգ ամիս անց: Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, ապա՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները:
Ի դեպ, նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքը տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշման կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի:
Ղուլարյանը իջեւանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ, ու այս հանգամանքը կարող է էական դեր խաղալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև