Մեկնարկում է հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին
News.am-ը գրում է. Փետրվարի 8-ին Երեւանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք երեք սիմֆոնիկ եւ մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն, ինչպես Ալեքսանդր Հարությունյանի, այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը:
«Մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում այս փառատոնին, քանի որ Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը շատ վառ է մեր սրտերում. նա ոչ միայն արժանի մարդ է, այլեւ շատ հարգված բոլոր երաժիշտների կողմից: Նա բացառիկ հայ կոմպոզիտորներից է, որի ստեղծագործությունները նրա կենդանության ժամանակ էլ մենք շատ ենք կատարել, իսկ այժմ մեծ պատրաստակամությամբ պատրաստվում ենք այս համերգներին, որոնցով եւս մեկ անգամ նրա հիշատակը վառ կպահենք»,-այսօր՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հայտնի դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը:
Փառատոնի ընթացքում հնչելու է նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից:
«Այս փառատոնը յուրահատուկ է, որովհետեւ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին, իսկ նա հսկայական դեր ունի մեր սիմֆոնիկ երաժշտության պատմության մեջ: Այս փառատոնը, որն այս տարի 11-րդ անգամ է անցկացվելու, նաեւ ներառելու է ժամանակակից հեղինակների գործեր, ինչով եւս կարեւորվում է»,-իր խոսքում նշեց կոմպոզիտորը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ կարեւորեց այն փուլերը, որոնք իրենք անցել են փառատոնի ատեղծման տարիներից ի վեր.
«11-րդ անգամ արդեն անցկացվող այս փառատոնն ունի նեղ մասնագիտական, բայց շատ գլոբալ հաջողության ամբիցիա եւ տեսլական, որը հիմնված է հայ կոմպոզիտորների տաղանդի եւ աշխարհի կողմից այդ տաղանդի ընկալման վրա: Մենք մեր հարստությունն ու տաղանդը ներկայացնում ենք նաեւ աշխարհին եւ եթե 11 տարի առաջ այս փառատոնը ստեղծված չլիներ, չէր լինի նաեւ մեր վստահ որոշումը՝ եվրոպական բարձր եւ հեղինակավոր բեմերում ներկայանալու: Փառատոնի անցկացման տարիներին մենք անցել ենք այն փուլով, որով բոլոր այդ ձեռագրերը բերել ենք 21-րդ դար»:
Ի դեպ, այս տարվա փառատոնի շրջանակում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի եւ այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով դրանք հնչեցնել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ