Որոշ շուկաներում հավկիթը վաճառում են 25-26 դրամով, ո՞րն է ձվի գնանկման պատճառը
«Ժողովուրդը» գրում է․ Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շուկայում հայտնվել է էժան գնով վաճառվող հավկիթ։ Քաղաքացիներն այսպիսով կամուկացի մեջ էին հայտնվել՝ չիմանալով գնել այդ հավկիթը՝, թե ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթը շրջայց իրականացրեց մի քանի խանութներում և պարզեց, որ կան շուկաներ, որտեղ հավկիթը վաճառում են նույնիսկ 25-26 դրամով։ Իսկ ահա Երևանի խոշոր սուպերմարկետներում այն կարող է տատանվել 30-40 դրամի սահմաններում։
Համեմատության համար մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է 55-70 դրամի սահմաններում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնանկումը բացատրում է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ։ Այսինքն՝ ստացվում է՝ արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև