99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել․ ինչո՞ւ էր ստում մամուլի խոսնակը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել:
Հիվանդանոցում, սակայն, պարզվել է, որ վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ: Իսկ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է. «Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է»:
Իսկ ինչո՞ւ էր ստում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Իհարկե, չի բացառվում, որ նա այս հարցում իր առաքելությունն է ունեցել՝ փրկելով քաղաքապետ Մարությանի, տրանսպորտի վարչության ԺՊ Էդգար Գալստյանի եւ ողջ վարչության դեմքը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ N35 «դիսպետչերական» կետում, որտեղ վարորդը պետք է ուղեգիրը ներկայացներ: Ենթակարգավար Վարդեւան Ռեւազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այո, վարորդը երեկ չի ներկայացել «դիսպետչերական» կետ ուղեգիրը «պեչատելու» համար: Սա առաջին դեպքն է՝ այդ վարորդի հետ կապված, երբեւէ խմած չի եկել աշխատանքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև