«Լյուֆթանզա գրուպը» կքննարկի ՀՀ-ում ցերեկային ժամերին եւս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը
«Լյուֆթանզա գրուպը» կքննարկի ՀՀ-ում ցերեկային ժամերին եւս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի եւ «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շուլցի հանդիպման ժամանակ:
ՀՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում եւ ՀՀ-ում առեւտրի գլխավոր մենեջեր Ռենե Կոյինզակը եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում «Ավստրիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Նովիկա Մռկովիչը:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հանդիպման առաջարկն ընդունելու համար, ներկայացրեց Հայաստանում ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացված եւ իրականացվող ծրագրերը: ՔԱԳՎ պետը կարեւորեց նաեւ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը կարեւոր ազդեցությունը կունենան նաեւ ՀՀ ավիացիոն շուկայում արդեն երկար տարիներ գործող «Լյուֆթանզա գրուպ» ընկերության «Ավստրիական ավիաուղիներ» եւ «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան չվերթների իրականացման ծրագրի ընդլայնման գործում:
Գերմանացի գործընկերները եւս իրենց շնորհակալությունը հայտնեցին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ կուսումնասիրեն հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով, ինչպես նաեւ՝ կքննարկեն ցերեկային ժամերին եւս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում