Սելենա Գոմեսը նկարահանվել է իր ամենահամարձակ ֆոտոշարքում ու պատմել առողջական խնդիրների մասին (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը Dazed ամսագրի առաջարկով մասնակցել է կարիերայի ընթացքում ամենահամարձակ ֆոտոշարքին՝ դրա հետ մեկտեղ տալով բավականին անկեղծ հարցազրույց:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 27-ամյա աստղը տպավորիչ տեսք ունի գեղեցիկ կազմվածքն ընդգծող հագուստներում:
Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա երիտասարդ երգչուհին, որի մոտ համակարգային կարմիր գայլախտ է ախորոշվել, և որը 2017թ. երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տարել, խոստովանել է, որ առանց այդ խնդիրներն ու բարդությունները հաղթահարելու` ինքն այդքան ուժեղ չէր դառնա:
«Իհարկե, կան բաներ, որոնք կցանկանայի չկատարվեին հետս, բայց միևնույն ժամանակ եթե այդ ամենի միջով չանցնեի, չէի կարողանա նույն ճակատագրին արժանացած մյուս մարդկանց օգնել»,-ասել է Գոմեսը:
Նրա պնդմամբ՝ իր երգերի անկեղծության շնորհիվ մարդիկ հասկանում են, որ մենակ չեն իրենց ցավի հետ:
«Այդ պատճառով երախտապարտ եմ կյանքիս տարբեր հատվածներին. հիմա ես ավելի ուժեղ եմ, խիզախ` պայքարելու այն ամենի համար, ինչին արժանի եմ»,-ասել է աստղը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից