Ինչ կաշառք է տվել «Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը Գագիկ Բեգլարյանին. մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին կրկին ակտիվացան լուրերն այն մասին, որ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել եւ հիմա էլ բարձրաձայնում է այդ մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գնաց լուրի հետքերով՝ պարզելու, թե ինչ կաշառքի մասին է խոսքը, ինչ գործ է հարուցված այս մասով: Իսկ ի՞նչ կաշառքի մասին է խոսքը:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը. «Ընդամենը ասել եմ՝ քաղաքի տոնածառներից մեկն էլ ինքը գնի որպես գործարար: Ու այդպես իմ շատ գործարար ընկերներ են Երեւանի համար տոնածառներ գնել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել:
Հիմա ի՞նչ, բոլորը գնան կաշառքի հաղորդում տա՞ն: Աբսուրդ»: Իսկապես, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է այսօր էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատժվի, որ որոշ գործարարներ Երեւանի համար «Կամազ» կամ այլ տեսակի տեխնիկա են գնել՝ քաղաքապետի ուղիղ կամ անուղղակի հորդորով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև