Մի սպանեք մեր պետությունը
Քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող, քաղաքական պատասխանատվության զգացում չունեցող, բախտի բերմամբ, թե պատահմամբ Ազգային ժողովում հայտնված 37 պատգամավոր, իհարկե, իրենց կուսակցության գերագույն առաջնորդի հավանությամբ խորհրդարանին են ներկայացրել օրինագծեր, որոնք ոչ միայն հակասահմանադրական են, այլ նաեւ հակապետական:
Խորհրդանշական 37 թվով պատգամավորներ չունեն պետական մտածողություն, բայց թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս կան քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, որոնք հասկանում են, թե այս օրինագիծ կոչվածի ընդունման դեպքում որտեղ է հայտնվելու մեր պետությունը:
Հովակիմյան Վահագնը, մյուսները չեն հասկանում, թե խոսքը ինչի մասին է, նրանց բացատրել պետք չէ, պարզապես պետք է նրանց կանգնեցնել: Ընդ որում, առաջինը դա պետք է անեն հենց իրենց խմբակցության անդամները, իրենց կուսակիցները: Չի կարելի հանուն սեւեռուն գաղափարի իրականացման, հանուն անձնական քմահաճույքների, կպչուն մտքերի վերցնել եւ վերացնել չարչարանքով, հրաշքով ստեղծված պետությունը:
Այն ինչ արել են Հովակիմյանը եւ մյուսները ոչ թե ծայրահեղ անպատասխանատու, այլ պետության դեմ ուղղված, սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություն է: Այս նախագծի ներկայացմամբ արդեն իշխանությունը վերածվում է խունտայի, իսկ իշխանությունները վերածվում ոչ լեգիտիմի կամ անօրինակարգի:
Կանգ առեք, սթափվեք: Սա արդեն միջկուսակցական հարցեր չեն, սա արդեն պետության լինել, չլինելու հարց է:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից