Ռոբերտ Պատինսոնը ճանաչվել է աշխարհի ամենահմայիչ տղամարդ` ըստ «ոսկե հատման» սկզբունքի
Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնին գիտնականներն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ են ճանաչել, հայտնում է The Sun հրատարակությունը:
«Մթնշաղ» և «Փարոս» ֆիլմերի աստղը, որն այժմ նկարահանվում է Բեթմենի մասին հերթական ֆիլմում, հին հռոմեական «ոսկե հատման» սկզբունքով հետազոտության արդյունքներով առաջ է անցել Բրեդ Փիթից և Դևիդ Բեքհեմից:
Այսպիսով` պարզվել է, որ Ռոբերտ Պատինսոնի դեմքի համամասնությունները 92,15%-ով համապատասխանում են ընդհանուր սահմանված կատարյալ չափանիշներին:
«Ոսկե հատման» սկզբունքը չափում է ֆիզիկական գրավչությունը` հիմնվելով շուրթերի, քթի, կզակի, աչքերի և դեմքի այլ մասերի չափերի հարաբերակցության վրա:
Երկրորդ տեղում է հայտնվել Հենրի Կավիլը (91,64%), երրորդ տեղում` Բրեդլի Կուպերը (91,08%), իսկ չորրորդում` Բրեդ Փիթը (90,51%):
Անցած տարի նույն հետազոտության արդյունքներով հաղթող էր ճանաչվել Ջորջ Քլունին, սակայն այս անգամ դեմքի տարիքային փոփոխությունների հետևանքով նա հայտնվել է ցուցակի հինգերորդ հորիզոնականում` 89,91 ցուցանիշով:
«Իդեալական» թվերը Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ջուլիան դե Սիլվան ստացել է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, անցած տարվա հոկտեմբերին աշխարհի ամենագեղեցիկ կին էր ճանաչվել մոդել Բելլա Հադիդը:
Հադիդի դեմքն առավելագույնս համապատասխանում է գեղեցկության չափանիշների «ոսկե հատմանը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից