ԱՄՆ-ն պետք է դառնա առաջին երկիրը, որն իր դրոշը կդնի Մարսի վրա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել ամբողջությամբ ֆինանսավորել Artemis ամերիկյան տիեզերական ծրագիրը, որպեսզի Միացյալ Նահանգները դառնա առաջին երկիրը, որը կին տիեզերագնացի կիջեցնի Լուսնի մակերեւույթի վրա, ինչպես նաեւ իր դրոշը կդնի Մարսի վրա: Ամերիկացի առաջնորդն այս մասին հայտարարել է երեքշաբթի «Երկրի իրավիճակի վերաբերյալ» ամենամյա ուղերձով ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես Կոնգրեսին խնդրում եմ ամբողջությամբ ֆինանսավորել Artemis ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի վրա հաջորդ տղամարդը եւ առաջին կինը լինելու են ամերիկացի տիեզերագնացները: Սա օգտագործվելու է որպես մեկնարկային հարթակ, ինչը երաշխավորելու է, որ Ամերիկան դառնալու է առաջին երկիրը, որն իր դրոշը կդնի Մարսի վրա»,- ասել է նա:
Ավելի վաղ NASA-ն հայտարարել էր այն մասին, որ Լուսնի յուրացման ամերիկյան նոր ծրագիրը կոչվել է Artemis: Այն կազմված է լինելու երեք փուլից՝ առաջինը (Artemis 1), որը նախատեսում է Լուսնի շուրջ SLS (Space Launch System) հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչք եւ նրա վերադարձ Երկիր, նախատեսված է 2020 թվականի երկրորդ կեսին: Երկրորդ փուլը (Artemis 2), որը Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք է անձնակազմով, նախատեսված է 2022 թվականին: Առաքելության երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն հույս ունի Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջք իրականացնել 2024 թվականին եւ նրանց Մարս ուղարկել 2030-ական թվականների գրեթե կեսին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան