ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նույնիսկ նախկին «ատելի» իշխանությունների ժամանակ ընդդիմությունն այսքան կաշկանդված չի եղել, ինչքան հիմա։ Թվում է, թե ոչինչ չի խանգարում խորհրդարանական ընդդիմությանը՝ կասեցնել Սահմանադրական դատարանի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը, որի վերջին հուժկու հարձակման ականատեսը կլինենք մոտ օրերս՝ Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերի ընդունմամբ։
Սակայն ընդդիմադիրները մի կողմից քննադատում են իշխանություններին, թե այս ինչ հակաօրինական, հակաիրավական նախագծեր եք բերում, մյուս կողմից հապաղում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից եւ հայտարարել, որ վիճարկեն այդ նախագծերի սահմանադրականությունը եւ հայտարարեն, որ դրանց ընդունվելու դեպքում էլ դիմելու են ՍԴ։
Երեկ թե՛ էդմոն Մարուքյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել են, որ ՍԴ դիմելու հարցով դեռ որոշում չունեն ու պետք է քննարկեն իրենց խմբակցություններում։
Հիշեցնենք, որ պատգամավորների 1/4–ի ձայներով կարելի է դիմել ՍԴ եւ ստանալ գերագույն դատարանի եզրակացությունը։ Ակնհայտ է, որ ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև