Մոսկվայում կայացել է Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում ներկայացրել է իր «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:
Շնորհանդեսի ժամանակ Պոզներն ընդգծել է, որ դեռևս անցյալ տարի գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվել է հանրության ուշադրությանը Երևանում:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, միջոցառման ժամանակ լրագրողին հարցրել են վերջերս տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին, երբ ադրբեջանցի տենորը հրաժարվել էր միևնույն բեմում համատեղ ելույթով հանդես գալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:
Պոզներն, ի պատասխան, դատապարտել է համացանցում հայերի և ադրբեջանցիների՝ միմյանց ուղղված կատաղի մեկնաբանությունները օպերային երգիչների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Նա նշել է, որ այդ հարցում որևէ մեկի կողմը չի բռնի՝ հավելելով, որ «ինչ-որ մեկին ձեռնտու է բորբոքել այս պատմությունը»:
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990-ին անգլերեն լեզվով, ավելի ուշ հայտնվել է ռուսերեն տարբերակը: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի Ցեղասպանությանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ