«Իմ քայլը» չի ապահովի՞ անհրաժեշտ քվեներ փոփոխություններին անցկացնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շաբաթ-կիրակին անցկացրել են Դիլիջանում՝ քննարկել են Վահագն Հովակիմյանի հեղինակած վիճահարույց փոփոխությունները՝ ԱԺ կանոնակարգի, ՍԴ-ի եւ հանրաքվեի մասին օրենքների հետ կապված։
Հիշեցնենք, որ փորձ է արվում առանց ՍԴ-ի կարծիքի Սահմանադրությունում փոփոխությունների ճանապարհ բացել եւ ցանկալի ՍԴ ձեւավորել՝ առանց Հրայր Թովմասյանի եւ մյուսների։
Հանդիպմանը բոլորը չեն մասնակցել, ինչն էլ հիմնավորել է կասկածները, որ չի հաջողվելու 87 քվե ստանալ, ինչն անհրաժեշտ է փոփոխություններն անցկացնելու համար։ «Իմ քայլում» վաղուց տարաձայնություններ կան, իսկ վերջերս անհամաձայնություն հայտնողների շարքերն աճել են։
Դիլիջանյան հանդիպմանը օրենքի «հեղինակ» Վահագն Հովակիմյանը դասախոսություն է կարդացել թիմակիցների համար՝ բացատրելով իր աբսուրդային առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև