ՀՔԾ-ն Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա գործ էր հարուցել եւ հոկտեմբերի 28-ին մեղադրանք առաջադրել՝ պաշտոնական կեղծիքի եւ ՍԴ լիազորությունների յուրացմանն օժանդակելու հոդվածով։ Դեկտեմբերի 24-ին դատախազությունը, մեղադրական եզրակացությունը չհաստատելով, գործը լրացուցիչ քննության էր վերադարձրել։
Ընդ որում, որոշման մեջ նշել էր, որ ներկայացված նյութերով իշխանության յուրացման դեպքը չի հիմնավորվում, իսկ կեղծիքի մեղադրանքը թույլ է։
Մենք տեղեկացանք, որ ՀՔԾ-ն առանց որեւէ գործողություն կատարելու գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն։ Հավանաբար, վստահ են, որ զոռբայությամբ կանցկացնեն մեղադրանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ՍԴ-ի օկուպացիա է տեղի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև