ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարի 14-ից հետո ԱԺ-ն այլեւս կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել, հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Մեկնարկած նստաշրջանի հենց առաջին օրը ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը, նաեւ այն, որ իշխանությունը փորձում էր առաջին պլան բերել Էդմոն Մարուքյանին՝ որպես ընդդիմություն, «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, չանցնի նման գործընթաց սկսել։
Ծառուկյանի գլխին կախված են տասնյակ ստուգումներ, գործեր։ Ուղղակի Փաշինյանը չի ցանկանում ՍԴ կոնֆլիկտի ֆոնին մի հատ էլ ԱԺ-ում ունենալ ԲՀԿ-ի դեմ, առայժմ դանդաղ է գործում։
Ի դեպ, եթե անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում եւ տապալվում, ապա Սահմանադրությունը թույլ է տալիս կրկնել 6 ամիս հետո։ Եթե ավելի երկար լիներ ժամկետը, Փաշինյանն ինքը կկազմակերպեր այն՝ ապացուցելու, որ «կոնսենսուս 95 մինուս 5-ը» կա, սակայն ռիսկերը մեծ են, մանավանդ որ «գրիչի» պատմությունն ու ՍԴ-ի օրինագիծն ըմբոստություն են առաջացրել թիմում։ Սկսել են հասկանալ, որ իրենց ձեռքով են շագանակներ հանվում կրակից»:
Բայց Փաշինյանի համար Սահմանադրությունն «ասնավանի՞» է, հնարավո՞ր է` սահմանադրական փոփոխություններով նաեւ անվստահության ժամկետները վերանայվեն։ «Ամեն ինչ հնարավոր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև