BlackBerry-ն կդադարեցնի իր գոյությունը
TCL Communications ընկերությունը հայտարարել է BlackBerry ապրանքանիշը փակելու մասին։ Շարքի սմարթֆոնների վաճառքը կդադարեցվի աշնանը, Twitter-ում հայտնում է BlackBerry Mobil-ը, տեղեկացնում է Lenta-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ այս տարի BlackBerry բջջային ապրանքանիշը կդադարեցնի իր գոյությունը։ TCL Communications ընկերությունը, որը իրավունքներ ունի սարքերի շարքի հանդեպ, 2020թ․ օգոստոսի 31-ից հետո կդադարեցնի սմարթֆոնների վաճառքը։
Ապրանքանիշի ամփոփման համաձայն, BlackBerry-ի երկրպագուները գնահատել են KEY նորացված շարքը, որի շրջանակներում թողարկվել է մի քանի սմարթֆոն։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնել օգտատերերին եւ ապրանքանիշի գործընկերներին՝ նկատելով, որ լուսավոր ապագայի հույս ունի ինչպես TCL Communication-ի, այնպես էլ BlackBerry Limited-ի համար։
2016թ․ դեկտեմբերից BlackBerry-ն պատկանում էր TCL Communications ընկերությանը, որը սարքերի թողարկման եւ վաճառքի իրավունք ուներ։ Ավելի վաղ BlackBerry-ն հրաժարվել էր սմարթֆոնների արտադրությունից՝ կենտրոնանալով ծրագրային ապահովման վրա։
BlackBerry հեռախոսների եւ սմարթֆոնների առանձնահատկություններից են բիզնես-դիրքորոշումը, անձնական տվյալների պաշտպանությունը եւ ֆիզիկական QWERTY-ստեղնաշարը։ BlackBerry ապրանքանիշի առաջին սարքը թողարկվել է 1997թ․՝ Research In Motion ընկերության կողմից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը