Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Մենք ո՞նց պետք է զարգանանք առանց ուղղակի օտարերկրյա ներդրումների, իսկ 7.8 տոկոս աճը անլուրջ է

7.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը դրվագային բերվել է, անլուրջ է։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3–ին, ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ 7.8 տոկոս ակտիվության ցուցանիշի 2 տոկոսը ստվերի հայտնաբերման արդյունք է, բայց դա իրական ցուցանիշ չէ. ստվերում աշխատող մարդը օրինական դաշտում է աշխատում, որի սոցիալական ազդեցությունը զրոական է։

«Պետական համակարգը շատ բաների համար է պատասխանատու, այդ թվում՝ ներդրումների երաշխավորն է պետությունը։ Եվ առանց այն էլ, էս քաղաքական գործոնով պայմանավորված ներդրումային էսքան բարձր պահպանվող ռիսկի պայմաններում, մեզ պակասում էր անլրջացնել էդ ամեն ինչը՝ հասցնելով էսպիսի մակարդակի։ Սրանք խնդիրներ են, որ անկախ մեզնից են արձանագրվում։ Ներդրում կատարողը շատ կարևորում է էդ ռիսկային գործոնները, այդ թվում, թե պետությունն ով է կառավարում, ինչ ձևով է կառավարում, արդյոք հնչեցված նպատակադրումները կյանքի են կոչում, թե փորձում են մանիպուլատիվ դաշտում ձուկ որսալ»,- նշեց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով, 2018 թվականի առաջին չորս ամիսներին 40 տոկոսով ավելի ինտենսիվ էր ստվերը կրճատվում, քան դրանից հետո, որովհետև ամսական 7200-ով ավելանում էր գրանցված աշխատողների թիվը 2018 թվականի առաջին 4 ամիսներին, դրանից հետո՝ մինչև 2019 թվականի ավարտը, այդ ամսական ցուցանիշը դարձել է 4200։

«Աստեղ իրական խնդիրներ կան, որոնք չեն արտացոլվում։ Գյուղատնտեսության ցուցանիշը իջել է, տնտեսության հիմնական ճյուղը կրճատվել է։ Բացի այդ, երկրի արտահանումը աճել է ընդամենը 9.4 տոկոսով, բայց լավ է, որ ավարտեցինք աճով, որովհետև տարվա առաջին կիսամյակում նվազել էր երկրի արտահանումը։ Այն ոչ միայն տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչն է, այլ նաև այն լոկոմոտիվն է, որի վրա տարվելու է այսօրվա տնտեսությունը։ 2018 թվականի 4 ամիսներին մենք ունեցել ենք արտահանման 25.7 տոկոս ցուցանիշ, բայց դրանից հետո եղավ անկում, և 2019 թվականին հասանք 9.4 տոկոսի, որը ընդհանրապես հուսադրող չի կարող լինել էն ֆոնին, երբ օտարերկրյա ներդրումների ներհոսքն էլ է կրճատվել։ 30 մլրդ դրամով նվազել է օտարերկրյա ներհոսքը, սա կարևոր ցուցանիշ է։ Մենք ոնց պիտի զարգանանք առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների։ Այս մանիպուլյացիաների ֆոնին նշված խնդիրները կորում են»,- նշեց Ավետիսյանը։

«60 միլիոն դոլարով կրճատվել է օտարերկրյա ներդրումների հոսքն, ինչը կարեւոր ցուցանիշ է: Մենք ո՞նց պետք է զարգանանք առանց ուղղակի օտարերկրյա ներդրումների: Բայց էս ականջահաճո տարբեր արտահայտությունների ֆոնին էս խնդիրները կորում են»,- հավելեց նա:

Իր հերթին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ 2017 թվականի տնտեսական աճը 7.7 տոկոս է եղել, և հեղափոխական վագրի թռիչքը 0.1 տոկոսով ավելի է կոռուպցիոն իշխանությունների թռիչքից. «Ինչքան մեծ, աննախադեպ ա էս բանը։ Ու էդ աննախադեպությունը վայելում է քաղաքական էլիտան՝ ի դեմս աշխատավարձերի, պարգևավճարների տեղատարափի և այսպես կոչված բարեգործական հիմնադրամների»։