Ջեյ Լոն Սուպերբոուլի բեմին երգել է 11-ամյա դստեր հետ (լուսանկարներ)
Կիրակի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում կայացել է Սուպերբոուլը՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղը, որի մեկնարկից առաջ տեղի ունեցած շոուն ոչ պակաս տպավորիչ է եղել, քան բուն մարզական միջոցառումը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, շոուն անմոռանալի և դիտարժան են դարձրել արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղերից երկուսը՝ Ջենիֆեր Լոպեսն ու Շակիրան:
Հատկանշական է, որ Լոպեսի ելույթի ժամանակ բեմում նրան է միացել 11-ամյա դուստրը՝ Էմման: Նրանք միասին կատարել են Լոպեսի Let's Get Loud հիթը:
Աղջնակը բեմում է հայտնվել կլոր վանդակից՝ միանման հագնված երեխաների խմբի հետ: Այնուհետև նա առանձնացել է խմբից՝ հանդես գալով մոր հետ առանձին ելույթով:
Լոպեսն ունի երկու երեխա, որոնք ծնվել են հայտնի երգիչ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից:
«Էմմա, հայրիկն այնքան է քեզնով հպարտանում: Դու իմ սիրտն ես և ես հավիտյանս քոնն եմ»,-դստեր ելույթից ոգեշնչված՝ սոցկայքերում գրել է Էնթոնին:



























































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից