Ասկերանում նախատեսվում է նոր բուժմիավորում կառուցել. Կարեն Շահրամանյան
2019 թվականին առողջապահության ոլորտին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 729 մլն 758 հազար ՀՀ դրամ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նա նշել է, որ ավարտվել են՝ Ստեփանակերտի պոլիկլինիկայի 3-րդ հարկի վերանորոգման, օդափոխության համակարգի մոնտաժման, հին ծննդատան մասնաշենքի 2-րդ հարկի և Հադրութի ծննդատան շենքի վերանորոգման, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Բերձորի շրջանային հիվանդանոցի շենքի կառուցման աշխատանքները։
Նախարարի տեղեկացմամբ՝ ընթացքում են հանրապետական ծննդատան նոր շենքի կառուցման, «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն»-ի շենքի 3-րդ հարկի վերակառուցման, Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բուժամբուլատոր շենքի կառուցման և Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բուժկետի շենքի կառուցման աշխատանքները։
Այն հարցին, թե երբ է նախատեսվում սկսել Ասկերանի բուժմիավորման նոր շենքի կառուցման աշխատանքները՝ Կ. Շահրամանյանը պատասխանել է. «ԱՀ առողջապահության նախարարությունում ներկայումս այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում՝ հասկանալու համար թե ինչ կարգի հիվանդանոց է անհրաժեշտ կառուցել Ասկերանում: Երբ ամփոփվեն քննարկումների արդյունքները՝ կսկսվեն շինաշխատանքները: Բոլորս էլ տեղյակ ենք, որ Ասկերանի ներկայիս բուժմիավորման շենքը վատթար վիճակում է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան