Իլոն Մասկի ընկերուհին պատմել է հղիության հետ կապված վատ ինքնազգացողության մասին (լուսանկար)
Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն Instagram սոցիալական կայքի իր էջում պատմել է հղիության հետ կապված վատ ինքնազգացողության մասին:
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկից երեխայի սպասելու մասին 31-ամյա երգչուհին դեռևս տարեսկզբին էր ակնարկել, սակայն միայն ժամեր առաջ է հաստատել հղիության մասին տեղեկությունը:
Երգչուհին իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից պատմել է, որ որոշ բարդություններ է ունեցել հղիության սկզբում, սակայն երրորդ եռամսյակ մտնելը շատ ավելի դժվար է, քանի որ այս փուլում ամբողջ մարմնով է ցավեր զգում:
Գրայմսը նաև հարցրել է հետևորդներին, թե ինչպես են նրանք համատեղում աշխատանքը երեխայի խնամքի հետ, քանի որ այդ վիճակն իր համար փոքր-ինչ փորձություն է թվում: Նա նշել է նաև, որ ալբոմի հետ կապված շատ աշխատանքներ են հետաձգվել, ինչպես նաև չի հասցրել որոշ գաղափարներ իրագործել, սակայն խոստացել է տրամադրվել և վերադառնալ իր աշխատանքին:
Հիշեցնենք, որ Քլեր Բուշեն օրեր առաջ Instagram սոցիալական կայքի իր էջում մերկ լուսանկար էր հրապարակել, որով ակնարկել էր հղիության մասին:




















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից