500 մլն դոլար. ԱՄՆ-ի ամենաթանկարժեք տունը վաճառքի կհանվի (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսի Բել Էյր էլիտար թաղամասում գտնվող շքեղ առանձնատունը, որը համարվում է ԱՄՆ-ի ամենաթանկարժեք տունը, վաճառքի կհանվի կես միլիարդ դոլարով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, առանձնատունն ունի գիշերային ակումբ, գեղեցկության սրահ, 20 ննջասենյակ, մի քանի լողավազան, 5 վերելակ, 45 հոգու համար նախատեսված կինոդահլիճ, մեծ ավտոտնակ, ինչպես նաև դեպի Խաղաղ օվկիանոս բացվող հրաշալի տեսարան:
The One կոչվող առանձնատունը կառուցվել է նախկին կինոպրոդյուսեր Նիլ Նիամի նախաձեռնությամբ: Նա անշարժ գույքը համեմատել է Դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի հետ՝ ընդգծելով, որ այսպիսի հազվագյուտ անշարժ գույք ունեցողը կարող է ցանկացած բան ուզել դրա դիմաց:
Նա հավելել է, որ առանձնատունը գտնվում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի և միլիարդատեր Իլոն Մասկի տների հարևանությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը