«Անիմաստ, ներվային խոսակցություններ են, ինքնահաստատման փորձեր». իմքայլականը՝ խորհրդարանի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատգամավոր դառնալուց հետո շատացե՞լ են նկարահանվելու հրավերները՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, կինոդերասան Արթուր Մանուկյանին։ «Չէ, քչացել են»:
Ի դեպ, նկարահանվել եք բավականին էկզոտիկ` միասեռականի դերում. դժվար չէ՞ր։ «Ե՞վ: Դա խնդի՞ր է: Հիմա որ ես Ստալինի դերը խաղամ կամ Հիտլերի, կամ Նիկոլ Փաշինյանի դերը, ինչ, դա կարող է քննարկման թեմա՞ լինել»:
Ստալինին շատերն են մարմնավորել, Նիկոլ Փաշինյանի դերը խաղացեք` դեռ կինո չկա նրա մասին։ «Կամ Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի դերը. ինչ է, ինձ պետք է նույնականացնեք կերպարի հե՞տ։ Ով այդպես բան է մտածում, խորապես սխալվում է»:
Շարունակո՞ւմ եք մնալ հեղափոխության ֆանատը, Ձեզ դո՞ւր է գալիս պառլամենտում։ «Ես չեմ հասկանում․ ի՞նչ է նշանակում` «ֆանատը»։ Դե, աշխատանքային պրոցես է, դուր գալու հարց չի։ Ինչ չենք հասկանում, փորձում ենք հասկանալ, ինչ հասկանում ենք, փորձում ենք իրականացնել»:
Պառլամենտի մթնոլորտը Ձեզ դո՞ւր է գալիս։ «Ոչ, անիմաստ` ներվային խոսակցություններ են, ինքնահաստատման փորձեր»: «Իմ քայլո՞ւմ»։ «Չէ, «Իմ քայլում» չէ, մնացածների մոտ»: «Իմ քայլում» չկա՞ նման բան։ «Նու, կան մարդիկ, որ խնդիր ունեն-բան, բայց էդ աստիճանի չէ, որ ինձ ներվայնացնեն»: Չե՞ք ներվայնանում։ «Ո՛չ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև