Վենսան Քասելի եւ Մոնիկա Բելուչիի դուստրը դարձել է D&G-ի նոր բույրի դեմքը
Վենսան Քասելի եւ Մոնիկա Բելուչիի 15-ամյա դուստրն իսկական գեղեցկուհի է։ Աղջիկը համարվում է ամենահեռանկարային երիտասարդ մոդելներից մեկը: Իր Instagram–ում նա կիսվել է նոր նախագծով. նորաթուխ աստղը դարձել է Dolce Shine նոր բույրի դեմքը, որի ոգեշնչումը դարձել են Ամալֆիի ափի ծաղկային այգիները:

Նոր բույրի հիմքում ծաղկային-մրգային կոմպոզիցիան է՝ հյութալի սերկեւիլի, մանգոյի, գրեյպֆրուտի, հասմիկի եւ ֆլերդորանժի նոտաները, որոնք միահյուսվում են ճանդանի եւ մուշկի, աղի եւ փայտային երեւէջների բույրի հետ, գրում է ուկրաինական Vogue-ը:

Բույրը ստեղծվել է պարֆյումեր Մարի Սալամանի կողմից, որը հայտնի է Guerlain-ի, Jo Malone-ի, Maison Martin Margiela-ի, Mugler-ի, Salvatore Ferragamo-ի եւ Yves Saint Laurent-ի հետ համագործակցությամբ: Dolce Shine սրվակն ունի նույն ձեւը, ինչ հավաքածուի նախորդ բույրերը։ Dolce Shine-ը վաճառքի կհանվի 2020 թվականի գարնանը։



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից