«Աշխատում եմ չտեսնել». Սոֆյա Հովսեփյանը՝ Կարեն Սարուխանյանի հետ հարաբերությունների մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկություններ են շրջանառվում, որ դուրս եք գալիս «Իմ քայլից», լուրերը թեեւ չեն հաստատվում, բայց տարածվում են․ չե՞ք մասնակցում իրենց հավաքներին, կորպորատիվներին՝ հարցրինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։
«Մասնակցում եմ. ընդամենը 2 անգամ են հավաքվել վերջերս։ Ինչ վերաբերում է իմ դուրս գալուն, ապա անցած 8 ամիսներին թիմում նման քննարկումներ չեն եղել, քննարկումը միայն լրատվամիջոցներում է»:
Ինչո՞վ ավարտվեց Ձեր կոնֆլիկտը Կարեն Սարուխանյանի հետ․ նա եղել է Ձեր ղեկավարը` նախկին մարզպետն էր, երբ Դուք փոխմարզպետ էիք, այդ ժամանա՞կ էլ, երբ խնդիրներ էին առաջանում, Ձեզ առաջարկում էր ամուսնանալ։ «Նման բան ինձ որեւէ մեկը չի կարող առաջարկել, որովհետեւ դրա հետեւանքները շատ բարդ կարող են լինել»:
Իսկ այն ժամանակ Սարուխանյանն ի՞նչ հոգեվիճակում էր։ «Եթե անկեղծ` ինձ դա այնքան էլ չի հետաքրքրում. իր մանիպուլյացիաներին ես չեմ տրվում՝ որպես հոգեբան, որպես մասնագետ, որովհետեւ այդտեղ ամուսնության բարի ցանկություն չկար, դա բավականին անցենզուր արտահայտություն էր, որը հնչեց տղամարդու, քաղաքական գործչի շուրթերից, ինչը խիստ անընդունելի է»: Չե՞ք բարիշել։ «Ես չեմ էլ կռվել»: Միմյանց տեսնելիս բարեւո՞ւմ եք։ «Աշխատում եմ չտեսնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև