Բարի գալուստ տեխնոլոգիաների հաջորդ համաշխարհային կենտրոն՝ Հայաստան
Մինչդեռ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան միավորվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի (օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագիրը) իրագործման եւ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ ցամաքային կամրջի պատմական դերը վերածնելու համար, Հայաստանը այլ ուղով է գնում՝ տեխնոլոգիաների զարգացման ուղով: Այս մասին իր հոդվածում գրում է Forbes-ի սյունակագիր Ուեյդ Շեպարդը:
Նրա խոսքով՝ երկրի հիմնական զենքը մարդկային կապիտալն է: Չնայած նրան, որ Հայաստանն արդեն երկար տարիներ քայլեր է կատարում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղությամբ, ոլորտն իսկապես սկսել է թափ հավաքել 2018 թվականի հեղափոխության ժամանակ:
Հեղինակը մեջբերում է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, որը կարծում է, որ վերջին փոփոխությունները երիտասարդների համար ազդանշան են դարձել, որ նրանք կարող են կերտել իրենց ճակատագիրն ու առաջ շարժվել:
Շեպարդը նշել է, որ Հայաստանում խոշորագույն արտասահմանյան ներդրումները IT ընկերություններում ներդրումներն են: Այդպիսով, Հայաստանում ներկայացված են աշխարհի տեխնոլոգիական ամենաազդեցիկ ընկերություններից շատերը, ներառյալ՝ Intel, Microsoft, Google, IBM, Synopsys եւ Cisco, քանի որ երկրի տեխնոլոգիական ոլորտը 2018 թվականին աճել է 33%-ով եւ հասել տարեկան 250 մլն դոլարի:
Հեղինակը մանրամասն ներկայացնում է հայկական ստարտապների, ինչպես նաեւ Արմատ լաբորատորիաների պատմությունները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան