Շվեդ պատգամավորները Գրետա Թունբերգին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու
17-ամյա շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ու նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել: Առաջարկությամբ համապատասխան նամակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե են ուղարկել Ձախ կուսակցության պատգամավորներ Հոքան Սվենելինգը եւ Ենս Հոլմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TT գործակալությանը:
Աշխատանքը, որը կատարել են Թունբերգը եւ նրա շարժումը, զգալի չափով նպաստել է կլիմայի խնդրի քննարկմանն ամենաբարձր քաղաքական մակարդակով, եւ առանց նրանց այդ հարցն այդքան հրատապ չէր լինի օրակարգում՝ պնդում են երկու խորհրդարանականները:
«Գրետա Թունբերգը եւ «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումը գլոբալ շարժում են ստեղծել նվազագույն միջոցների օգնությամբ»,- ասել է Հոլմը:
2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության (1998-2018) լուծման նախաձեռնության համար»։ Այդ հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 370 հազար էրիթրեացի եւ 350 հազար եթովպացի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ