Վիկտոր Ենգիբարյանը ոչ միայն քծնել է Սերժ Սարգսյանին, այլև ցանկացել է հայտնվել ՀՀԿ նախընտրական ցուցակում
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքն» անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի ելույթին, որը ԱԺ ամբիոնից «քծնանք» է որակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին գրիչ նվիրելու արարքը:
Թերթը նշել է, որ ժամանակին Ենգիբարյանը հենց ինքն էր քծնում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մամուլում շրջանառվեցին Ենգիբարյանի՝ տարիներ առաջ գրած ֆեյսբուքյան հրապարակումները, որտեղ ոչ միայն քծնում է Սերժ Սարգսյանին, այլև զբաղվում է նրա բացահայտ գովքով»:
Թերթը նաև գրել է, որ Վիկտոր Ենգիբարյանը 2017 թ. ընտրություններին ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու բուռն ցանկություն է հայտնել:
«Ըստ էության, սա է իմքայլական պատգամավորի «սկզբունքայնության» մասին վկայող փաստը, երբ Հրայր Թովմասյանի մասին նա խոսում է որպես քծնողի, լավ կլինի հիշի, որ ընդամենը երկու տարի առաջ ամեն ինչ անում էր Սերժ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրվելու համար»,-մեկնաբանել է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև