Միայն ուժեղ մարդիկ կարող են այս մթնոլորտում չդատապարտել վնասակար օրակարգ թելադրողներին և չշարժվել նրանց թելադրած օրակարգով
«Հրապարակը» գրում է․ «Շատ դժվար է չտրվել համընդհանուր պսիխոզին և չգործել մեզ թելադրված վարքականոնի շրջանակում։ Միայն շատ ուժեղ մարդիկ կարող են այս մթնոլորտում չհայհոյել իրենց հայհոյողներին, չատել մեր կյանքը խաթարողներին, չդատապարտել վնասակար օրակարգ թելադրողներին և ամենակարևորը՝ չշարժվել նրանց թելադրած օրակարգով։
Արդյունքում հանրային միտքը պտտվում է Հրայր Թովմասյանին հոշոտելու հիվանդ գաղափարի շուրջ, իսկ դրան առարկողները ոչ թե կոչ են անում դադարեցնել անօրինական արշավը, այլ մատնացույց են անում ուրիշ թիրախներ․ բա ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանին, Արթուր Դավթյանին, Ֆելիքս Ցոլակյանին ու Դավիթ Տոնոյանին չեք մերժում։ Ոչ թե կոչ են անում քրեական մեթոդներով չպայքարել քաղաքական հակառակորդների դեմ, այլ մատնացույց են անում նոր հակառակորդների՝ կեղծիքներն արել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ոչ թե պահանջում են, որ Լիանա Կարապետյանը և առհասարակ՝ ոչ մեկը չկալանավորվի մինչև դատարանի դատավճիռը, այլ հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ բանտում չեն Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ եք բռնում, հետո ազատ արձակում՝ բանտերը լցրեք կասկածյալներով ու մեղադրյալներով, մենք դատարաններին չենք հավատում՝ դատավճիռներին չենք սպասում։
Ոչ թե պահանջում են, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն արդար քննություն վարեն և անհարկի մեղադրանքներ չառաջադրեն, կալանքի սանկցիաներ չտան, այլ հարցնում են՝ ինչո՞ւ չկալանավորեցիք ժամանակին, ինչո՞ւ թողեցիք, որ երկրից հեռանան Գևորգ Կոստանյանն ու Միքայել Հարությունյանը։ Ու այս համընդհանուր պսիխոզի մեջ հանկարծ արձանագրում ես, որ առողջ մտածող մարդիկ, որոնք իշխանական «կտերը» չեն ուտում և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից են հանդես գալիս, վախենալու չափ նվազել են»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև