Ով եւ ինչու է կալանավայրում քնած Նիկոլ Փաշինյանին ծեծի ենթարկել, եւ ում հրամանն է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող մի գործով տուժող է ճանաչվել: «2010թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին:
Մտածում էի` հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը՝ հավելելով, որ վերջերս մի քաղաքացի հայտնել է՝ տեղյակ է, թե ով է հարձակումը կազմակերպել, եւ ցուցմունք է տվել: Ովքեր են նրանք՝ մեզ առայժմ պարզել չհաջողվեց. ՀՔԾ-ն չի շտապում գաղտնազերծել:
Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվեց, թե Փաշինյանը երազ է տեսել: Իսկ ովքե՞ր էին 2010 թվականին ոլորտի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր, ՔԿՀ վարչության պետը՝ Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում, իսկ «Կոշի» բանտապետը Լյովա Բաղդասարյանն էր, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց եւ օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Փորձեցինք պատասխանատուներից պարզել՝ ով, ինչու, ում հրամանով է քնած Փաշինյանին ծեծի ենթարկել: Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը հերքեց իր առնչությունը միջադեպին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև