Ուզում են հասնել նրան, որ Գեւորգ Պետրոսյանը մանդատը վայր դնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գեւորգ Պետրոսյանն է` Արփինե Հովհաննիսյանին չհաստատեցին: Բայց Պետրոսյանն «անցանկալի անձ է», եւ կոնֆլիկտը ԱԺ-ում նրա շուրջ հեռահար նպատակ ուներ` հասնել նրան, որ նա մանդատը վայր դնի` հանձնաժողովում իր նման վտանգավոր իրավաբան չլինի»,- ասաց մեր աղբյուրը:
Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հարցրինք Պետրոսյանին։ «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. ինձ մի մարդ կարող է ասել` մանդատը վայր դիր, նա այդ կարծիքին չէ»: Դե հիմա «այդ մարդու» դեմ եւս ռեպրեսիաներ են սկսել։ «Այսօր Հայաստանում բոլորի դեմ են ռեպրեսիաներ սկսվել։ Էդպես լինի, բոլորս պետք է մեր իրերը հավաքենք, Հայաստանից գնանք. թող իրենք գնան, մանավանդ որ Հայաստանն իրենց համար խորթ երկիր է։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա նախաձեռնող սուբյեկտը, տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանությունը, պարտավոր էր հայեցակարգ ներկայացնել, թե ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ թիրախներ ունեն այդ փոփոխությունները։
Հայեցակարգ չկա, ինչն էլ խելամիտ է դարձնում վարկածը, որ փոփոխություններն արվում են ինչ-ինչ անձնավորված հարցեր լուծելու համար, այդ թվում եւ ՍԴ նախագահի, պետական համակարգը յուրայիններով համալրելու, նախագահական ուղիղ կառավարման անցնելու։
Ի դեպ, հանձնաժողովը կազմված է լոյալ, յուրային մարդկանցից, ընդ որում, կան նաեւ մարդիկ, որոնց ներկայությունը խիստ տարակուսանք է պատճառում, զորօրինակ` ի՞նչ կապ ունի Դանիել Իոաննիսյանը Սահմանադրության հետ, նա կարծես թե ֆիզիկոս է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև