Գերմանական ավտոընկերությունները կորոնավիրուսի պատճառով դադարեցնում են արտադրությունը Չինաստանում
Գերմանական BMW եւ Volkswagen ավտոընկերությունները կորոնավիրուսի պատճառով դադարեցնում են արտադրությունը Չինաստանի իրենց գործարաններում, հայտնում է DW-ն։
BMW-ն մեկ շաբաթով՝ մինչեւ փետրվարի 10-ը, երկարաձգում է չինական Նոր տարվա կապակցությամբ տրվող արձակուրդը Շենյան մեգապոլիսի իր երեք գործարաններում, հայտնել է ավտոկոնցեռնի ներկայացուցիչը Մյունխենում։
Երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 3-ից ձեռնարկություններում աշխատանքը կվերսկսեն միայն գրասենյակային աշխատողները, որոնք տնից կաշխատեն։ Շենյանում է գտնվում BMW-ի խոշորագույն մասնաճյուղը, որտեղ մոտ 10 000 աշխատակիցներ ամեն տարի մինչեւ կես միլիոն ավտոմեքենա եւ շարժիչ են արտադրում։
Միաժամանակ, Volkswagen-ը մինչեւ փետրվարի 10-ը դադարեցրել է Shanghai Automotive Group-ի եւ First Automotive Works-ի հետ համատեղ արտադրությունը։ Աշխատանքի վերսկսումը կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետագա զարգացումից, ասվում է գերմանական ավտոարտադրողի հաղորդագրություններում։
Գերմանական ընկերությունների օրինակին է հետեւել նաեւ շվեդական Volvo-ն։ Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որո այս ընկերությունը եւս ամանորյա ն արձակուրդը երկարաձգել է մինչեւ փետրվարի 9-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից