Գիտնականներն աֆրիկացիների գենոմում նեանդերթալցիների ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել
ԱՄՆ-ից պալեոգենետիկները, ստուգելով օտարածին գեների որոնման նոր ալգորիթմի աշխատանքը, Աֆրիկայի ժամանակակից բնակիչների գենոմում նեանդերթալցիների ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել, գրում է ՏԱՍՍ-ը։
Աֆրիկացիների ԴՆԹ-ում դրանց հայտնվելու հնարավոր ուղիները բացատրված են Cell ամսագրում հրապարակված հոդվածում։
Չնայած արտաքին նմանությանը՝ ժամանակակից մարդիկ եւ նեանդերթալցիները բացարձակապես տարբեր ուղիներով են զարգացել։ Ժամանակակից մարդկանց եւ նեանդերթալցիների նախնիները, ինչպես նախկինում կարծում էին գիտնականները, բաժանվել են մոտավորապես 650 հազար տարի առաջ։ Առաջինները մնացել են ապրելու Աֆրիկայի տարածքում եւ աստիճանաբար գաղութացրել են այն, իսկ երկրորդները տեղափոխվել են հյուսիս եւ բնակություն հաստատել Եվրոպայում ու Ասիայում։
Երկար ժամանակ համարվում էր, որ ժամանակակից մարդկանց եւ նեանդերթալցիներին ոչինչ չի միավորում, սակայն 2009թ․ գիտնականները վերականգնեցին վերջին Homo neanderthalensis-երի գենոմն ու հայտնաբերեցին, որ ժամանակակից մարդկանց մեծամասնության ԴՆԹ-ն իր մեջ մոտ 2-3 տոկոս նեանդերթալական գեն է պարունակում, բացառությամբ Աֆրիկայի բնակիչների։ Այս փաստը գիտնականներին ստիպեց գուշակել, թե ինչպես կարող էին ընթանալ մարդկանց եւ նեանդերթալցիների նախնիների շփումները, եւ ինչու է նրանց ԴՆԹ-ն պահպանվել մեր գենոմում։
Փրիսթոնից գենետիկները, ստուգելով օտարածին գեների որոնման նոր IBDmix ալգորիթմը, պարզել են, որ այդ շփումների հաճախականությունն ու հաջողվածությունը շատ է թերագնահատվել նախկինում։ Սրա գլխավոր առավելությունն այն է, որ այս ծրագրի աշխատանքի համար չի պահանջվում «մաքուր» մարդկային ԴՆԹ-ի նմուշ։
Ինչպես բացատրում է Լու Չենը, դրա դերը սովորաբար կատարում են աֆրիկյան յորուբա ազգության ներկայացուցիչներից ստացած գենոմների նմուշները, քանի որ նրանց նախնիները երբեք չեն լքել մայրցամաքի սահմանները եւ չեն շփվել նեանդեթալցիների, դենիսովցիների եւ այլ էթնիկ խմբերի հետ։
Այս մոտեցման բացասական կողմն այն է, որ եթե նման շաբլոնում առկա են օտարածին ԴՆԹ-ներ, ապա գիտնականները, համեմատելով դրանք այլ մարդկանց կամ Homo ցեղի ներկայացուցիչների գենոմի հետ, երբեք չեն իմանա դրանց գոյության մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...