Արցախում քարոզարշավը չսկսված` նկատվում են «սեւ PR»-ի տարրեր. ովքեր են թիրախում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Արցախում, որտեղ գարնանը սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ։ Մասնավորաբար, ընտրական գործընթացի մեկնարկին ընդառաջ, Քարվաճառում նոր ՀԷԿ-երի շինարարության դեմ հացադուլ է սկսել այդ շրջանի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը։
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի քաղաքական թիմի անդամ է:
Ի դեպ, հացադուլից զատ, Արցախում այս օրերին ընդհանուր առմամբ հակահէկային որոշ ակցիաներ են նախաձեռնվում, որոնց հիմքում, ըստ նույն աղբյուրների, նախագահի հիմնական թեկնածուներից մյուսի՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դեմ հանրային դժգոհություններ ստեղծելն է։
Վերջինս համարվում է ոլորտի զարգացման հիմնական ջատագովներից, եւ որոշ ՀԷԿ-եր հենց նրա անվան հետ են կապվում։ Փաստացի, ստացվում է, որ պաշտոնական քարոզարշավը չսկսված՝ թեկնածուները միմյանց դեմ սեւ PR են սկսել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև