«Երևանի Պետական Համալսարանն» ավելի շատ հարկ է մուծել, թե «Ալեքս հոլդինգը»
Անհավատալի է 2
Քաղաք իջնելը ռիսկային է։ Էլի օրը ցերեկով մոտեցավ նույն մարդը։
Մոտեցավ մանր տառերով տպագրված «Հարկահավաքի սեղանի գիրք» հաստափոր նույն հատորը նույն թևի տակ ու նույն չարախինդ ժպիտով հարցրեց «Ո՞վ է ավելի շատ հարկեր մուծել 2019թ-ին «Երևանի Պետական Համալսարանը», թե «Ալեքս հոլդինգը»։
Բայց պաշտոնապես ասված է երկրի գործող բուհերից ամենաավագը մոտ 2․4 մլրդ դրամ հարկ է մուծել, իսկ հոլդինգը՝ 2․18։ Տարբերությունը մոտ 220 մլն դրամ է։

















































