Եթե Վահե Գրիգորյանն օրենքը խախտել է, պետք է պատասխանատվություն կրի. Սիմոնյան
Այո՛, Վահե Գրիգորյանը մեր ընտրած թեկնածուն է, բայց եթե Սահմանադրական դատարանը վերջինիս պաշտոնանակության վերաբերյալ նախաձեռնություն ուղարկի ԱԺ, այդ հարցը կքննարկվի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Թող ուղարկի։ Միանշանակ, եթե օրենքը խախտվել է, նա ՍԴ նիստերին չի մասնակցել, պետք է պատասխանատվություն կրի։ Երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ինչի՞ ձեզ թվում էր, եթե Վահե Գրիգորյանն է, և մենք ենք նրան ընտրել, օրենք խախտի, պետք է ասենք՝ ըտենց ա՞։ Իհարկե, ոչ։ Եթե օրենք է խախտվել, ի՞նչ տարբերություն՝ Վահե Գրգորյա՞նն է, ե՞ս եմ, թե՞ Հրայր Թովմասյանը», - ասաց նա։

















































