Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն. Ի՞նչ է փոխվել օրենսգրքում
«Փաստ» թերթը գրում է.
«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելն էր, որն ավելի կհեշտացներ կուսակցությունների մուտքը խորհրդարան, ինչպես նաեւ ընտրությունների ողջ ընթացա կարգում հստակություն ու ավելի պարզություն կմտցներ։
Հայտնի է նաեւ, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ԸՕ փոփոխությունների փաթեթը տապալվեց ԱԺ-ում, եւ այդպես էլ ոչ մի անդրադարձ այդ թեմայի վերաբերյալ տեղի չունեցավ։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ առաջիկա օրերին ԸՕ-ի նոր՝ լրամշակված ու ամբողջացված տարբերակը կմտնի շրջանառության մեջ, որտեղ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցությունների եւ դաշինքների անցումային շեմերի իջեցման հետ կապված, վստահված անձանց ու դիտորդների կարգավիճակի ու նրանց լիազորությունների, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցերում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է օրենսգրքի վերաբերյալ լայն քննարկումներ կազմակերպել, մասնավորաբար՝ լսումներ կանցկացվեն խորհրդարանում, որոնք կարող են լինել մի քանի ձեւաչափով։
Տեղեկություններ են շրջանառվում, որ ԸՕ հետ կապված քննարկումներ կիրականացվեն նաեւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական հատվածի, ինչպես նաեւ լայն փորձագիտական սեկտորի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև