Իշխանությունները ներքին կարգով արդեն ՍԴ դատավորների «քասթինգ» են սկսում
«Փաստ» թերթը գրում է.
«ՍԴ շուրջ զարգացումները նորանոր «գուներանգներ» են ստանում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Փաստն այն է, որ իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու, ինչպես նաեւ ՍԴ մյուս դատավորներին նույնպես «լիկվիդացնելու» հարցում։
Օրերս էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: Դեռեւս չմարսած Վահե Գրիգորյանի ստեղծած «բոլոլան» եւ այդպես էլ չհասկանալով, թե, ի վերջո, ինչով է նա զբաղվում ՍԴ-ում, բացի աշխատավարձ ստանալուց եւ երկարաշունչ ու բոցավառ նամակներ գրելուց, իշխանությունները հիմա էլ իրար են խառնվել ՍԴ մյուս անդամներին փոխելու թեմայի շուրջ։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանություններն արդեն իսկ ներքին կարգով որոշել են ՍԴ մյուս յոթ դատավորների տեղերի համար «քասթինգ» անցկացնել։
Չնայած ՍԴ դատավորները հստակ արտահայտվել են, որ վաղաժամ թոշակի չեն գնալու եւ չեն ընկրկելու իշխանությունների տոտալ ճնշումների դեմ, այդուամենայնիվ, իշխանության կուլիսներում սկսել են նոր թեկնածուների կոնկրետ անուններ շրջանառել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև