Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Դուք դատարա՞նն եք, քննի՞չն եք, որտեղի՞ց ձեզ այդ տվյալները, որտեղից այդ ամբողջը որոշեցիք». Հրայր Թովմասյանը՝ Փաշինյանին

Մեր երկրում վերջնական ճշմարտություններ ասողը իրավական առումով ՍԴ-ն է: Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը ասում է, որ ՍԴ նախագահը կեղծիքներով է ընտրվել:

«Փառք Աստծո, մեր Սահմանդրությամբ Հայաստանի Հանրապետություն է հռչակված, մենք միապետություն չենք, որտեղ միապետը բացարձակ իշխանություն ունենա եւ վերջնական ճշմարտություններ ասի։ Մեր երկրում վերջնական ճշմարտություններ ասողը իրավական առումով ՍԴ-ն է։ Իսկ երբ նման բան ասում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը, ապա այդ երկրում հասարակությունը լուրջ մտածելու տեղիք ունի։ Դուք դատարա՞նն եք, քննի՞չն եք, որտեղի՞ց ձեզ այդ տվյալները, որտեղից այդ ամբողջը որոշեցիք: Եթե վերաբերում էր այն գործին, որի վերաբերյալ ակնարկում էր, որ քրեական գործ կա, չասեմ ամաչում եմ, որ իրավաբան եմ, բայց ամաչում եմ, որ մեր երկրում կան նման իրավաբաններ, որ Սահմանադրության ընկալումը կարող է այդ մակարդակին լինել եւ մի օր նրանք էլ են ամաչելու: Երկրում, որտեղ վարչապետը դատավճիռներ է կայացնում, ինքն արդեն մեղավորներ ու թշնամիներ է նշանակում, սա լավ երեւույթ չի»:


Հարցին, թե վարչապետը հանցագործների մասին հայտարարություններ է անում, չպիտի՞ սա առաջացնի իրավական հետեւանք, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Նախարար եղած ժամանակ այցելում էի ՔԿՀ-ներ, բոլորը ասում էին, որ իրենք արդար են, իրենց սխալ են դատել, գիշերները սկսում էի նրանց քրգործերը կարդալ։ Ավելի անհեթեթ գործ, քան այս գործն է, որին ես տեղյակ եմ դրա մասին առկա հրապարակումների չափով, ես ընդհանրապես չեմ տեսել։ Մենք խոսքի արժեքը պիտի հասկանանք։ Հանրային խոսքում, քաղաքական գործչի խոսքում զգուշավորության աստիճանը պետք է մեծանա, քանի որ սա մեկ ֆիզիկական անձի խոսք չէ»:

Դիտարկմանը, որ կառավարությունը, երբ իրենց պետք է օգտվում են ՍԴ-ից, բայց երբ պետք չէ, ասում են ՍԴ-ն նախկին իշխանությունների օրոք է ձեւավորվել, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Գիտեք, դժվար է ինձ իրենց համոզել, քանի որ եթե մարդը մտածում է՝ եթե քո տեղում լիներ, հենց այդպես էր վարվելու, դու իրեն չես կարող հակառակը ապացուցել, եթե դու այդպես չես մտածում եւ այդպես չես վարվում։ Ես այս կռվին չեմ ուզում խառնվել, բերեք մի որոշում, միջազգային 1 փորձաքննություն իմ պաշտոնավարման ժամանահատվածից եւ ասեք՝ գիտեք ինչ, այս որոշումը այլ կերպ պետք է ընդունվեր։ Իմիջիայլոց, որեւէ մեկը այլ բան չի էլ ասում, որ այս որոշումը ճիշտ չեք ընդունել, այս որոշումն եք ճիշտ ընդունել։

Կարող է մի օր պարզվի, որ սխալ ենք արել, որ տարեվերջին մոտ 100 միլիոն վարկային այդ փաթեթն ենք վավերացրել: Կարող է մի օր հաջորդ իշխանությունը գա, ասի՝ այ սա ինչ եք արել, դուք էն իշխանության հետ լավ եք եղել, սա եք արել: Հենց այստեղ կավարտվի երկիրն էլ, ՍԴ-ն էլ, պետությունն էլ։ Այս կռիվը կռիվ է արդար դատական իշխանություն ունենալու համար։ Փորձություններով պիտի անցնես եւ քո անկախ լինելը ձեռք բերես, որ բոլորի համար միանշանակ դառնա, որ այլեւս երկրում երբեք որեւէ մեկի մտքով չանցնի, որ ՍԴ-ի վրա կարող է ճնշում գործադրել, լինի հետապնդման, բնակարանը խուզարկելու, կալանավորելու, սանիկներին տանելու, աղջիկներին բերման ենթարկելու միջոցով, որ չլինի սա, որ այդ ամենը դուրս գա։ Ես այս խնդրի լուծման պրոցեսում եմ, այդ հիվանդության բուժման պրոցեսում եմ»: