Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ
«Իրավունքը» գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվացել, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով լքել էին կառույցը, բայց վերադարձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ:
Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հարաբերությունները, մինչդեռ նա ոչ միայն սատարում էր Ս. Միքայելյանին, այլև ելույթով հանդես եկավ ԵԿՄ նոր նախագահ ընտրվելու օրը:
Ինչևէ, հավելենք, որ ԵԿՄ-ականները մտահոգ են կառույցի հետագա ճակատագրով, նույնիսկ գտնում են, որ շուտով Ս. Միքայելյանը ԵԿՄ-ում մնալու է մենակ: Ավելին՝ ըստ որոշ ԵԿՄ-ականների՝ նա առանձնապես ջանք չի բանեցնում ստեղծված իրավիճակը շտկելու համար, քանի որ չի փոխել տեսակետն առ այն, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև