Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է․ Աղվան Վարդանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ելույթ է ունեցել Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։

«Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ Հայկական բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի և Արցախի պաշտպանության, մեր ազատության համար զոհված բոլոր նահատակների հիշատակը։ Այսօր մեր պարտքն է գնահատել այն մարդկանց, ովքեր դժվար ժամանակի մեջ կազմավորեցին մեր բանակը՝ այն դարձնելով պետականության գլխավոր հենասյունը։ Երկրի ղեկավարներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ազատամարտիկներ, հրամանատարներ, զինծառայողներ, մարտական հերթափոխի կանգնած հարյուր հազարավոր զինվորներ։


Մեր պարտքն է առանձնահատուկ շեշտել ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, հերոսներին և այն բացառիկ համահայկական համախմբումը, որ տեղի ունեցավ այդ օրերին։ Թվում էր՝ հասարակությունը պառակտված է, կար դժգոհություն, շատերն ասում էին՝ պատերազմի դեպքում ոչ ոք չի գնա կռվելու, բայց պարզվեց հասարակության խորքերում հայ ինքնության ողնաշարը ամուր-ամուր է։

Հակառակորդը երկրորդ անգամ պարտվեց մեր համախմբվածությանն ու շարունակվելու կամքին։ Պարտավոր ենք նաև հիշել, որ այդ միասնականությունից անակնկալի եկած, այլոց թելադրանքով, փորձեցին երկրի ներսում ահաբեկչությամբ մեզ պառակտել, ջլատել, ու ցավոք ինչ-որ չափով հաջողեցին։ Այսօր էլ այդ ուժերը գործում են՝ զգոնություն և միավորվելու ջանք պարտադրելով մեզ։ Այս դահլիճում հավաքված է Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցների մի փոքր մասը միայն, և մենք պարտավոր ենք արձանագրել նրա հսկայական ներդրումը Արցախի ազատագրության տարիներին։ Պարտավոր ենք արձանագրել, որ նրա նախագահության ժամանակը ամենախաղաղն է եղել մեր հայրենիքի համար, եղել է բանակի լիարժեք կազմակերպման և հզորացման ժամանակ։ Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է 2001-ին այս օրը հռչակվել Հայոց բանակի տոն։

Ցավոք, այս օրերին մայրաքաղաքի, հանրապետության հազարավոր գովազդային վահանակների վրա դուք չեք տեսնի բանակի օրվան նվիրված պատկերներ, չկա այս օրը կարևորող մթնոլորտ, ինչը միշտ եղել է նախկինում։ Աշխատելու անկարողություն է, թե՞ միտումնավոր, բայց սա ևս մի պատճառ է, որ մենք՝ պետականության արժեքը կրողներս, գիտակցողներս, հատուկ վերաբերմունք դրսևորենք Հայոց բանակի հանդեպ։ Մենք գիտենք, որ այս մթնոլորտն ու սրա դերակատարները անցողիկ են։ Մնայունը բանակն է ու պետականությունը։ Մնայուն է այն անձանց գործը, ովքեր բանակ ու անկախ պետականություն են ստեղծել։ Եվ մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու։ Հարգելի բարեկամներ, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Բացարձակ անհիմն մեղադրանքով։ Ոչ պետական մարդու անհիմն վախերի, անլիարժեքության, նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ գործոններով պայմանավորված։ Եվ սա ուղղակի հակասում է մեր ազգային-պետական շահերին։ Սա մեր պետության, յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար ամոթալի էջ է դառնալու։ Անհեթեթ մեղադրանք է առաջադրված հանրապետության երրորդ նախագահին, տասնյակ զորահրամանատարների հանդեպ ճնշումներ են գործադրվում։ Փոքր մարդկանց հավակնությունների, իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցքի վկաներն ենք ամենքս։ Սուտը, կեղծիքը, հասարակության ու հայկականության պառակտումը, երեսպաշտությունը, անպարկեշտ մեծամտությունն է այս իշխանության դեմքն ու բնույթը։

Մենք սրա հետ չենք համակերպվելու։ Թույլ չենք տալու արժեզրկել պետականությունը։ Այս երկրի, հայ մարդու դեմքը, բնույթը ազնվականությունն է, անձնազոհությունն ու պարկեշտությունը, աշխարհում իր ինքնուրույն տեղը ունենալու ձգտումը ու կարողությունը։ Եվ վստահ եղեք՝մեր տեսակը տասնյակ ու տասնյակ անգամ ավելի շատ է, քան նրանցը։ Երկրում ամեն օր մթնոլորտը փոխվում է։ Այս իշխանության գահավիժումը այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Մարդիկ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Նրանք արդեն իսկ անցյալում են, նախկին են, արդեն իսկ ծաղրի են արժանանում, անհարմար վիճակում են հայտնվել մարդիկ, ովքեր միամտաբար հավատացել են սրանց։ Այսպես է՝՝ պատահաբար եկածները պատահաբար էլ գնալու են։ Խնդիրը այս խառնակ ժամանակից նվազ կորուստներով դուրս գալն է։ Այս ամենն ասելով հանդերձ՝ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանության մեջ չկան մտածող, այս իրավիճակի անհեռանկարայնությունը գիտակցող անհատներ։ Կան և նրանք էլ են ելքեր փնտրում։ Նախագահ Քոչարյանի «Կոնսենսուս-1» բանաձևն այսօր իրողություն է։ Ժամանակավոր իշխող ուժը միայնակ է։

Քիչ թե շատ դերակատար, խորհրդարանական, թե արտախորհրդարանական որևէ ուժ, որևէ հավաքականություն չի պաշտպանում սրանց։ Մի փոքր շերտ կա միայն դեռ ոգևորված, և իրենք են՝ իրենց համար իսկ անակնկալ իշխանություն ստացածներն ու համակարգային կոռուպցիայի դրսևորում պարգևավճարներ վայելողները։ Նաև ինչ-ինչ մարգինալ խմբեր, որոնք առնչություն չունեն մեր ժողովրդի ու երկրի հետ։ Իսկ սրանց հրապարակային, մի քանի լրատվամիջոցներով պտտվող-պաշտպանողների անունները, վաղը այս իշխանության ամոթի խարան են դառնալու։

Ասելու են՝ ամոթ, Ձեզ էս ու էս էին պաշտպանում։ Այո, «Կոնսենսուս-1»-ը իրողություն է, բայց այն դեռ պետք է մարմին ու բովանդակություն ստանա, միասնական օրակարգ ունեցող համախմբում դառնա և առաջադրի Հայաստանի քաղաքական կյանքի նոր կանոնները։ Այսօր առնվազն 6-7 քաղաքական, հանրային կենտրոններ կան, որոնք թեև գործում են առանձին-առանձին, բայց ձգտում են միավորման գլխավոր օրակարգերի շուրջ։ Անվտանգություն, իրավական-ժողովրդավարական պետություն, սահմանադրականության, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն. սա է միավորման առանցքը, սա է մեր պատկերացրած հզորացող, արդար պետականության հիմքը։ Հենց այս գաղափարն է համախմբել այս դահլիճում հավաքվածներին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։ Մեր պարտքն է թույլ չտալ, որ վարկաբեկեն նրա գործն ու անունը։ Հարգելի աջակիցներ, Վստահ եղեք՝ թեև բանտախցում,

Ռոբերտ Քոչարյանը խաղաղ է, ինչպես միշտ՝ կամային ու վճռական։ Նա արժանապատվորեն է ծառայել իր ժողովրդին ու երկրին։ Այսօր էլ նույն հանձնառությամբ պայքարի օրինակ է հազարավորների համար։ Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։ Ուզում եմ պարզ ասել՝ անբնական կլիներ, եթե մեր մեջ նաև պատահական մարդիկ, տարբեր կառույցների թելադրանքով ներդրվածներ չլինեին։ Հանգիստ ու խաղաղ վերաբերվեք։ Մենք օրինապահ քաղաքացիներ ենք։ Այս ամենն անցնելու է։ Ինչպես անցնելու է պատահական մարդու, պատահական մարդկանց իշխանությունը։ Նախագահ Քոչարյանի աջակցության հանձնախումբը կարելին ու անկարելին անելու է, որ մեր նպատակները իրականություն դառնան։ Անելու է Ձեր հետ, Ձեր միջոցով՝ համագործակցելով «Կոնսենսուս-1» ձևավորվող կենտրոնների ու խմբերի հետ։ Մեկ մարդու իշխանությունն արդեն իսկ խարխլված է։ Այն արդեն անվտանգության սպառնալիք է դառնում։ Այն դատապարտված է։

Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու։ Ազգային-պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալ, ոչ թե պառակտող, այլ՝ համախմբող, ծրագիր ու ռազմավարություն ունեցող արդյունավետ կառավարությամբ։ Եվ այդ կառավարությունը շարունակելու է բոլոր նախորդների արած դրականն ու գնահատելին։ Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը։ Մենք այստեղ ենք, կողք-կողքի, որ հնարավորինս մոտեցնենք այդ օրը։ Վստահ ու ամուր եղեք։ Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է»,-նշել է նա։