Կյանքն առանց Բրեդլիի. Իրինա Շեյքը Բրեդլի Կուպերից բաժանվելուց ամիսներ անց խոսել է իրենց բաժանության մասին
Ռուսական արմատներով հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքը հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերից բաժանվելուց ամիսներ անց խոսել է իրենց բաժանության մասին, գրում է woman.ru-ն:
Զույգը բաժանվել է 2019 թվականի հունիսին:
Ամերիկյան Vogue ամսագրի բրիտանական տարբերակի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում մոդելն ասել է, որ յուրաքանչյուր հարաբերության մեջ լինում է և՛ վատը, և՛ լավը: «Մարդկային բնույթն է այդպիսին: Պարտադիր չէ, որ երկու հրաշալի մարդ հրաշալի զույգ լինեն: Կարծում եմ` մեր բախտը բերել է ապրել այն, ինչ եղել է մեր միջև: Կյանքն առանց «Բ»-ի` նոր էջ է»,- ասել է մոդելը:
Այժմ Իրինան ու Բրեդլին դաստիարակում են իրենց 2-ամյա դուստր Լեային:
«Դժվար է օպտիմալ հավասարակշռություն գտնել, երբ դու միայնակ մայր ես ու աշխատող կին: Լինում են օրեր, երբ արթնանում եմ ու մտածում` «Աստված իմ, ես կտոր-կտոր եմ լինում»,- ասել է մոդելը:
Նա նշել է, որ ուժեղ կին է իրեն համարում:
«Ես հստակ գիտեմ` ինչ եմ ուզում, և շատ տղամարդկանց դա վախեցնում է: Եթե ինչ-որ մեկը հեռանում է իմ կյանքից, ապա` վերջնական, ես իրոք խզում եմ բոլոր կապերը»,- հավելել է 34-ամյա մոդելը:



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից