Ադրբեջանը Հայաստանից եւ Արցախից մթերք է ներմուծում՝ Վրաստանի միջոցով
Ադրբեջանը գյուղմթերք է ներմուծում Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից,– հաղորդում է Meydan TV-ն՝ հղում անելով ադրբեջանցի տնտեսագետ Վախիդ Մագերամովին։
«Վստահաբար կարող եմ ասել, որ Վրաստանից ներմուծվող կարտոֆիլը հայկական է։ Վրացական գյուղմթերքի շուկա Հայաստանից ներմուծվում է ոչ միայն կարտոֆիլ, այլ նաեւ մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիներ, մրգեր, մասնավորապես՝ ծիրան»,– նշել է փորձագետը, մեկնաբանելով այն լուրը, որ Ադրբեջանի կարտոֆիլի մեծ մասը ներմուծվում է Վրաստանից։
Մագերամովի խոսքերով՝ միայն անցյալ տարի, Լեռնային Ղարաբաղում գտնվող անասնապահական տնտեսություններից Վրաստան է բերվել մինչեւ 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի մի մասը այնուհետեւ արտահանվել է Ադրբեջան՝ արդեն վրացական մակնշմամբ։
Հոդվածի վերջում ադրբեջանական պարբերականը նաեւ նշում է, որ ի տարբերություն ադրբեջանական գյուղմթերքի, հայկական մթերքը բարձրորակ է եւ էկոլոգիապես մաքուր, իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ հաշտության պայմանագիր կնքելու դեպքում, Ադրբեջանը կկարողանա որակյալ ապրանքը ձեռք բերել արդեն ավելի ցածր գնով, եւ ոչ թե բերել դրանք Վրաստանի միջոցով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում